Ներքին 1 ամիս առաջ - 17:02 02-09-2026

Փաստաբանները պահանջում են բուժհաստատություն տեղափոխել Գագիկ Խաչատրյանին

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները պահանջում են իրենց պաշտպանյալին անհապաղ տեղափոխել բուժհաստատություն։

«Լավ, կալանքի որոշումն արդեն կա, բայց մի՞թե հնարավոր չէ այլ լուծում գտնել անկողնային հիվանդի համար»,- նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին այլընտրանքային տարբերակներ դիտարկել։

Պաշտպաններն անդրադարձան նաև Խաչատրյանի հիվանդության վերաբերյալ Դատախազության պաշտոնական հակադարձմանը։

Ըստ նրանց՝ մեղադրող կողմի դիրքորոշումն ըստ էության նշանակում է հիվանդության կեղծման վերաբերյալ անուղղակի պնդում, ինչն ինքնին Խաչատրյանին «սիմուլյանտության» մեջ մեղադրելու փորձ է։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում