Ներքին 1 ամիս առաջ - 10:38 31-08-2026

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։

Ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա առիթով։

Անցած երեք ու կես տասնամյակների ընթացքում Ղրղզստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ՝ արձա-նագրելով կարևոր ձեռքբերումներ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ձեր ղեկավարությամբ իրականացվող լայնածավալ բարեփոխումները և արդիա¬կանացվող ենթակառուցվածքները հետևողականորեն ամրապնդում են երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական փոխգործակցությանը՝ խորացնելով փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում ևս առիթ կունենանք շարունակելու մեր անմիջական շփումները և քննարկելու երկկողմ օրակարգի հետագա զարգացմանն առնչվող հարցերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով