Ներքին 5 տարի առաջ - 15:25 03-07-2021

Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Ալեքսանդր Գրիգորիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ:

Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Հարգելի՛ Ալեքսանդր Գրիգորիի,

օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով