Ներքին Միտք 1 ամիս առաջ - 19:23 24-08-2026

Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը.

«Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում:

Կարելի է երկար հաշվել՝ քանի քառակուսի կիլոմետր է Տիգրանաշենը, որքան՝ Արծվաշենը, և վերջում նույնիսկ ստանալ Հայաստանի համար «դրական» տարածքային հաշվեկշիռ։ Բայց աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։

Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը:

Հանձնելով Տիգրանաշենը՝ Հայաստանը փաստացի Բաքվի համար ինքնիշխան տարածք է ապահովում Երևան-Վայոց ձոր-Սյունիք-Իրան ռազմավարական հաղորդակցության անմիջական հանգույցում։ Այստեղով է անցնում M2 միջպետական մայրուղու շուրջ 4.5 կմ հատվածը։

Այլ կերպ ասած՝ խնդիրը ոչ թե գյուղ կորցնելն է, այլ սեփական տարածքային հաղորդակցությունների նկատմամբ լրացուցիչ խոցելիություն ստեղծելը։

Իսկ ի՞նչ ենք ստանում դիմացը։

Արծվաշեն։ Ավելի մեծ տարածք, բայց Ադրբեջանի տարածքով շրջապատված և Հայաստանի հիմնական հաղորդակցային համակարգից կտրված։ Այսինքն՝ տարածքային ձեռքբերում՝ խիստ սահմանափակ ֆունկցիոնալ արժեքով, հաղորդակցային զիջման դիմաց՝ բարձր ռազմավարական արժեքով։

Ավելին՝ նոր կոնֆիգուրացիան ոչ թե պարզեցնում է հայ-ադրբեջանական սահմանը, այլ դարձնում այն ավելի բարդ։ Ստեղծվում է նոր անցակետերի, հատուկ ռեժիմների, ճանապարհային շրջանցումների, անվտանգության երաշխիքների և մշտական բանակցությունների անհրաժեշտություն։

Եվ այս ամենը՝ այնպիսի միջավայրում, որտեղ կողմերի միջև ռազմավարական վստահությունը, մեղմ ասած, շատ ցածր է։

Սահմանազատման իմաստը պետք է լինի սահմանների ապակոնֆլիկտայնացումը, ոչ թե նոր կոնֆլիկտային հանգույցների ձևավորումը։

Հետևաբար, Տիգրանաշեն-Արծվաշեն խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «մերը՝ մեզ, ձերը՝ ձեզ» պարզունակ բանաձևով, այլ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արժեքի տեսանկյունից։
Որովհետև քարտեզի վրա 1 կմ²-ը միշտ 1 կմ² է։

Աշխարհաքաղաքականության մեջ՝ երբեք»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին