Ներքին 1 շաբաթ առաջ - 16:46 23-08-2026

Զինծառայողի առեևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՔԿ

Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։

Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: