Ներքին 52 րոպե առաջ - 13:00 23-08-2026

ՊՆ-ն հաստատել է զինվորի մահվան դեպքը

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ զերամասերից մեկում: Աղբյուրի տվյալներով՝ ժամկետային ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին: