Արտաքին 1 շաբաթ առաջ - 13:26 20-08-2026

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադառնում են Մեծ Բրիտանիա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բրիտանական առաջատար պարբերականների փոխանցմամբ՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին որոշում են կայացրել ԱՄՆ-ից վերադառնալ Մեծ Բրիտանիա և օգոստոսի վերջին տեղափոխվել Լոնդոնից դուրս գտնվող մասնավոր բնակավայր։

Ինչպեսս հայտնում է BBC-ն, զույգի երեխաները՝ յոթամյա Արչին և հինգամյա Լիլիբեթը, սեպտեմբերից ուսումը կսկսեն բրիտանական դպրոցում, ինչի մասին Չարլզ III թագավորը տեղեկացվել է անցյալ շաբաթավերջին և ուրախությամբ է ընդունել թոռներին ավելի հաճախ տեսնելու հնարավորությունը։

Չնայած Մեծ Բրիտանիա տեղափոխվելուն՝ Հարրին և Մեգանը չեն պատրաստվում վերադառնալ թագավորական ընտանիքի պաշտոնական պարտականությունների կատարմանը և կշարունակեն ապրել որպես մասնավոր քաղաքացիներ։

Թամարա Քալանթարյան