Ավելին 5 տարի առաջ - 23:30 09-03-2021

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԸ ԵՎ ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒ՝ ԱՐՉԻԻ ՀԵՏ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Մարտի ութի երեկոյան Մեգան Մարքլը և արքայզն Հարրին նոր ընտանեկան լուսանկար են հրապարակել: Լուսանկարը անմիջական կապ ունի Կանանց միջազգային օրվա հետ: Լուսանկարում կրկին անգամ մայրանալ պատրաստվող Մեգանն է՝ մեկ տարեկան որդու և Հարրի հետ: Վերջերս հարցազրույցում նրանք հայտնեցին, որ սպասում են երկրորդ երեխային, որն աղջիկ է լինելու: Լուսանկարում Մեգանի գրկում որդին է, իսկ Հարրին, նրբորեն գրկած Մեգանի իրանը և ձեռքերը, համբուրում է որդու գլուխը:

Լուսանկարի հեղինակը նրանց ընկեր Միսան Հարրիման է: Նա գրառում է կատարել. «Ինչ հրաշալի նորություն՝ Կանաց միաջզգային օրը նշելու համար: Շնորհավորում եմ, ընկերներ: Հարրի, բարի գալուստ #girldad ակումբ (թարգմանաբար «աղջիկ և հայր»):

Լուսանկարվելու համար Մեգանը ընտրել էր ծաղկային զգեստ La Linge-ից:

Մեգանի և Հարրիի դուստրը պետք է լույս աշխարհ գա ամռան սկզբին: Ինչպես խոստովանեցին նրանք, երեխաներ ունենալ այլևս չեն պատրաստվում: Իսկ արքայազն Հարրին նշել է, որ աներևակայելի երջանիկ է աղջիկ ունենալու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով