Մամուլ 1 ամիս առաջ - 08:58 19-08-2026

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում բավականին ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերցնելու վերաբերյալ։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում չեն կարծում, որ «Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հանձնաժողովը կարող է արդյունավետորեն ղեկավարել՝ հաշվի առնելով խմբակցության քաղաքական դիրքորոշումները։ Իշխանական շրջանակներում հատկապես կասկածներ են հնչում խմբակցության՝ եվրոպական ինտեգրման հարցերում ունեցած մոտեցումների վերաբերյալ, և իշխանության որոշ ներկայացուցիչներ նրանց ավելի շատ ռուսամետ դիրքորոշումներով են բնորոշում, քան եվրոպամետ։


Սակայն իշխանության համար առավել խնդրահարույց է եղել հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածու Արեգա Հովսեփյանի հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հովսեփյանի՝ խորհրդարանի աշխատանքը սկսելուց ի վեր հնչեցրած սուր հարցերն ու իշխանության հասցեին կոշտ ելույթներն արդեն իսկ ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկումներ են ընթանում՝ ինչպես հանձնաժողովի նախագահի թեկնածուի, այնպես էլ հենց հանձնաժողովի ղեկավարումը «Ուժեղ Հայաստանին» փոխանցելու հարցի շուրջ։ Այսինքն՝ դեռևս վերջնական որոշում չկա, թե իշխանական մեծամասնությունը ինչպես է քվեարկելու։

Եթե ֆինանսավարկային և բյուջետային, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարումները իշխանությունը, ըստ էության, պատրաստ է ընդունել որպես ընդդիմությանը տրված պաշտոններ, ապա եվրոպական ինտեգրման հանձնաժողովի դեպքում իրավիճակն այլ է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը մտադիր չէ հեշտությամբ զիջել այս հանձնաժողովի նախագահությունը և քննարկում է հնարավոր տարբերակներ՝ այն իր վերահսկողության ներքո պահելու համար։

Թե, ի վերջո, ինչ որոշում կկայացվի և արդյոք իշխանական մեծամասնությունը կփորձի այլ թեկնածու առաջադրել, դեռևս քննարկումների փուլում է։ Սակայն մի բան ակնհայտ է՝ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարումը «Ուժեղ Հայաստանին» հանձնելու հարցում իշխանությունը դեռևս պատրաստ չէ վերջնական համաձայնության գալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի