Ներքին 1 ամիս առաջ - 11:42 18-08-2026

Առաջնահերթությունը մնում է քրեական ենթամշակույթը. Արմեն Մկրտչյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՆԳ նախարարի տեղակատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի խոսքով՝ հանրային անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության առանցքում շարունակում է մնալ հանցավորության կանխարգելումը, իսկ հիմնական մարտահրավերներից մեկը քրեական ենթամշակույթն է։

«Մեզ համար շարունակում է մարտահրավեր մնալ քրեական ենթամշակույթը, և մեր քաղաքականությունն այստեղ շատ հստակ է․ մենք անզիջում պայքարում ենք այդ երևույթի նկատմամբ»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ հանցագործություն ծնող պատճառները խորքային են և ունեն կրթական, սոցիալական ու առողջապահական բաղադրիչներ, ուստի դրանց վերացումը միայն իրավապահ համակարգի խնդիրը չէ։

Մկրտչյանը նաև հայտնեց, որ մշակման ավարտական փուլում է հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, իսկ հանցավորության շարժընթացը գնահատելու և կանխատեսումներ իրականացնելու նպատակով նախատեսվում է կիրառել նաև արհեստական բանականության գործիքներ։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով