Արտաքին 4 տարի առաջ - 11:03 29-03-2022

Ռուսաստանի առաջնահերթությունը Դոնբասի գրավումն է. Պենտագոն

Պենտագոնի գնահատականներով, Ուկրաինայի արևելքում ռուսական բանակի վերջին մանևրները վկայում են այն մասին, որ Դոնբասի գրավումը առաջնահերթություն է դարձել ռուսական հրամանատարության համար։
Առավել ակտիվ առաջխաղացում է նկատվում Խարկովի մարզում։ Անցած հանգստյան օրերին ռուսական ստորաբաժանումները հինգ կիլոմետր առաջ են գնացել Իզյումից հարավ-արևելք ընկած տարածքում։
Դոնբասի վրա կենտրոնացումը, ըստ ԱՄՆ զինվորականների, կարող է ունենալ երեք բացատրություն.
• Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն այդ տարածքում շրջափակելու և ռազմական գործողությունների այլ տարածքներ դրանց տեղաշարժը կանխելու մտադրությունը,
• ապագա բանակցություններում հզոր հաղթաթուղթ ունենալը,
• մարտական ռազմավարության ընդհանուր փոփոխություն, քանի որ ռուսական զորքերը Կիևը գրոհելու փորձեր չեն ձեռնարկում:
Պենտագոնի տվյալներով, ռուսական զորքերը հյուսիս-արևմտյան ուղղությամբ Կիևի կենտրոնից 15-20 կմ հեռավորության վրա են, իսկ արևելքում՝ քաղաքի կենտրոնից 55 կմ հեռավորության վրա։
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների, Ռուսաստանն արդեն 1370 հրթիռ է օգտագործել Ուկրաինայի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան