Ներքին 2 ամիս առաջ - 16:18 12-08-2026

Միակ ցավալի փաստն այն է, որ երբևէ չկարողացա հրաժեշտ տալ ոչ հոգելույս մորս, ոչ ավագ եղբորս և այժմ էլ հորս

Բագրատ Սրբազանը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար և հայտնել հոր հոգեհանգստի օրը։ Նա, մասնավորապես գրել է․


Սիրելիներ, ամբողջ սիրով և երախտագետ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ հորս ննջման՝ այս աշխարհից մեկնելու տխուր առիթով ձեր զորակցությունների, ցավակցությունների և աղոթքների համար:

Աստված թող իր ողորմությունը տարածի ձեր բոլոր ննջեցյալների վրա և երկար կյանք պարգևի ձեզ և ձեր ընտանիքներին:
Հատուկ խոնարհ շնորհակալություններ եմ ցանկանում հայտնել Վեհափառ Հայրապետին իր հայրական խնամքի, հոգածության և աղոթքի համար, ինչպես նաև բոլոր այն հոգևոր եղբայրներիս, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել և աղոթքներով Սուրբ Հոգու մխիթարությունը հայցել մեր ընտանիքի համար:

Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր: Վստահ եմ, որ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում:

Ինձ համար միակ ցավալի փաստն այն է, որ երբևէ չկարողացա հրաժեշտ տալ ոչ հոգելույս մորս, ոչ հոգելույս ավագ եղբորս և այժմ էլ երկնքի բաժին դարձած հորս:

Թերևս Տիրոջ նախախնամությունն էր, որ դեռևս 1995-ին դուրս գալով տնից և ընդգրկվելով Տիրոջ Սուրբ Եկեղեցում ծառայության՝ իմ վերջին հրաժեշտն արդեն իսկ այն ժամանակ տվել եմ:
Քանի որ շատ են հարցրել, հայտնում եմ նաև, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ՕԳՈՍՏՈՍԻ 23-ին ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔՈՒՄ:

Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00:
Սիրով և աղոթքով՝
Բագրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով