Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:30 28-08-2025

Եկեղեցու դեմ Նիկոլի հարձակումների պատճառը Եկեղեցու գոյության փաստն է. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլը լավ հանգստացավ, եռանդով լի վերադարձավ ասպարեզ ու հայտարարեց, որ շարունակելու է Եկեղեցու դեմ հարձակումները։

Գիտեմ, դեռ կային մարդիկ, որոնց թվում էր, թե «սա էլ կանցնի, կգնա»։ Բայց չէ...

Եկեղեցու դեմ հարձակումների պատճառը Եկեղեցու գոյության փաստն է։ Նիկոլի համար ցանկացած ինստիտուցիոնալ ուժ թշնամի է, նույնիսկ եթե այդ ուժը որևէ մտադրություն չունի Նիկոլի դեմ դուրս գալու։ Իսկ եթե այդ ինստիտուտի առանցքը հավատն ու ազգայինն է, ապա այն դիտարկվելու է՝ որպես մահացու թշնամի։

Զավեշտալի օրինակ բերեմ. նույնիսկ եթե, օրինակ՝ մանգայի հայ սիրահարների բազմահազար, լավ կազմակերպված ակտիվ անդամներով միավորում լինի, Նիկոլը դրանում իր համար վտանգ է տեսնելու և ամեն ինչ անելու է այն քանդելու համար։

Հ.Գ. Ալիևն էլ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով