Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:27 30-01-2025

Նիկոլի արածը շուլուխ չէ, այլ ազգի ապամոնտաժում․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«90-ականներին մի ծանոթ ունեի, որ կատարյալ լսողություն ու բնատուր դերասանական տաղանդ ունենալով՝ կարող էր 10–20 րոպե անդադար խոսել «արաբերեն», «ֆրանսերեն», «իտալերեն» ու լեզուն չիմացող մարդուն կթվար, թե շատ լուրջ բան ա ասում։

Իրականում արաբերենի, ֆրանսերենի, իտալերենի ՊԵՍ հնչող ձայների բուռն, բայց լրիվ անիմաստ հոսք էր։
Այնքան բնական էին միմիկան, առոգանությունը... Կխոսեր-կխոսեր, մեկ էլ հանկարծ պաուզա կտար, հոնքը կբարձրացներ և ուշադիր կնայեր զրուցակիցներին, հետո ձայնը կբարձրացներ (կարծես շատ, շատ կարևոր ինչ-որ բան էր ասում)... պահի տակ կարող էր թվալ, թե արաբ հեղափոխական է, որը կոչ էր անում միանալ իրեն՝ Պաղեստինն ազատագրելու համար։

Նիկոլն էլ է շատ սահուն ու վստահ խոսում «ժողովուրդ», «ազգ», «ինքնություն» հասկացություններից, խորիմաստ պաուզաներ անում, հռետորական հարցեր տալիս։ Թեմաներից անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե շատ լուրջ բաներ է ասում, բայց իրականում կատարյալ զառանցանք է։

Սակայն ի տարբերություն ծանոթիս, սրա արածը շուլուխ չէ, այլ ազգի ապամոնտաժում։ Գիտակցված, կանխամտածված ու պլանավորած հանցագործություն, որն, ըստ էության, ցեղասպանության տարրերից մեկն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով