Ներքին 2 ամիս առաջ - 11:12 05-08-2026

Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման

Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը
Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ ո´չ դոմինանտ, ո´չ այլընտրանքային, և չկան դրա պայմանները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, կա ինչ-որ այլ բան, ասենք՝ հանրային կյանք։ Հանրային կյանք եղել է նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում։

Հանրային կյանքն ունի իր այլ՝ գրված և չգրված օրենքները, սխալների ու առողջացման իր հնարավորությունները։
Այս իմաստով անազատության մեջ գտնվողներն իրենց խոսքով և դերակատարությամբ հանրային կյանքի կարևորագույն մասն են։

Ես այսօր կբերեմ մեկ հոգու օրինակ՝ Գ. Ծառուկյանի, որը նույնիսկ թվային մոնիտորինգով հանրային կյանքում ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ակնհայտ է, որ նրա հանրային խոսքը (շեշտում եմ՝ ոչ քաղաքական) ընդգծված արժեքավոր է, և այդպես լինելու է երկար ժամանակ, որովհետև հանրության մեջ ինքը կա՝ իր արածով, կենսագրությամբ, իր տեսակով։ Պարզ ասած՝ ինքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։

Չես կարող ասել «Ծառուկյան չի եղել»։ Իսկ եթե չես կարող այդպես ասել, ապա պետք է ասես նաև՝ ինչպիսին է լինելու շարունակությունը։ Այս պատասխանը շատ կարևոր է. Ծառուկյանը հանրային կյանքում ունենալու է դերակատարում՝ իր խոսքով, հանրային ուղերձների իր վաստակած իրավունքով, իր պահվածքով, իր ծրագրերով, Քրիստոսի արձանի կառուցմամբ և այլն։

Գանք նրա սեփականության հետ այս պահին կատարվողին։ Սա հանրային լուրջ խնդիր է, որքան էլ փորձ արվի այլ կերպ մատուցել։ 21-րդ դարում հնարավոր չէ սեփականություն խլել, և դա չի լինելու։ Հարկային հնարավոր հարցերը, միկրոմենեջմենթի հնարավոր հարցերը, գործարքային ինչ-որ խնդիրներ, խարդախության զոհ դառնալը. այս ամենն աշխատանքային հարաբերություններ են, որոնք չեն լուծվում բանտով։ Դրանք լուծվում են լրիվ այլ մակարդակում և լրիվ այլ պայմաններում։ Բայց բուն սեփականության իրավունքը հանրային խնդիր է. Ծառուկյանի սեփականության իրավունքն անձեռնմխելի է, և սա պետք է վերահաստատվի։ Եվ այդպես էլ լինելու է։

Երբ ԱԺ նոր ընտրվող նախագահն ասում է. «դնենք բարեկրթության նոր խաղի կանոն», բայց չի արվում բանավոր առաջարկի գործնական շարունակությունը, դրան հետևում է բնական, հասկանալի հակընդդեմ ռեակցիա։ Միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ առումով ո՞րն է այլընտրանքը։ Պարզապես այս հարցն ունի ավելի մեծ խորություն։ Ազգային ժողովը հանրային կյանքի մի փոքր մասն է, հանրային էկոհամակարգի մի փոքր մասը։ Եվ եթե որոշում ենք, որ իսկապես գնում ենք երկրի ներսում դեէսկալացիայի, ներառյալ՝ բարեկրթության (իսկ դա կենսական անհրաժեշտություն է), ապա դրա առաջին քայլը հանրային ՄԵԾ էկոհամակարգում նկատելի փոփոխություններն են, առաջին հերթին՝ բանտերի դռները բացելը, քաղաքական և հանրային միտքը բանտարկությունից ազատելը։

Այսօր Երևանի ու Բաքվի բանտերում ազգային մտքի ու հարստության մեծ պոտենցիալ է բանտարկված։ Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Սա բոլորիս շահերի մեջ է, քանի որ ակնհայտ է, որ մեր երկիրն ու տարածաշրջանը մտնում են վտանգավոր զարգացումների նոր փուլ»,- գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում