Արտաքին 3 տարի առաջ - 17:01 01-11-2022

Ֆինլանդիայի վարչապետը կոչ է արել Թուրքիային արագորեն հաստատել իր երկրի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին կոչ է արել Թուրքիային և Հունգարիային արագորեն հաստատել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Այս մասին Մարինին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Նրա խոսքով՝ անդակցության գործընթացում ներկայումս բոլորի ուշադրւթյունը կենտրոնացած է Թուրքիայի և Հունգարիայի վրա։ «Մենք սպասում ենք, որ այս երկրները վավերացնեն հայտը։ Իմ կարծիքով, կարևոր է, որ դա տեղի ունենա ժամանակին»,- ասել է Մարինին։

Նշենք, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

«ՆԱՏՕ հրավիրվելով՝ Ֆինլանդիան և Շվեդիան ապացուցեցին, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին։ Ռուսաստանը պետք է հարգի այլ երկրների իրավունքները և դադարեցնի պատերազմն Ուկրաինայում»,- իր թվիթերյան էջում գրել է Ստոլտենբերգը։

Սկանդինավյան երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել այս տարվա մայիսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբնական շրջանում դեմ էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սակայն ավելի ուշ Անկարան համաձայնել էր աջակցել այս երկրների անդամակցության գործընթացին՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով