Ներքին Տեսանյութ 4 շաբաթ առաջ - 22:03 04-08-2026

Գյումրիի Շիրակացու փողոցը 4 ամսից ավելի է` քանդված է, միայն մայթերն են վերանորոգվել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի Շիրակացու փողոցում իրականացվող վերանորոգման աշխատանքները շուրջ չորս ամսից ավելի է՝ շարունակվում են, սակայն այս ընթացքում, ըստ էության, ավարտին են հասցվել միայն մայթերի նորոգման աշխատանքները։ Փողոցի երթևեկելի հատվածը շարունակում է մնալ քանդված, ինչը անհարմարություններ է առաջացրել։

Oragir.News-ը պարբերաբար քաղաքացիներից ստանում է ահազանգեր, որ շինարարության ձգձգման հետևանքով իրենք ստիպված են լինում փոխել երկու տրանսպորտ՝ իրենց աշխատանքի, ուսման կամ այլ ուղղություններով հասնելու համար, ինչը ոչ միայն լրացուցիչ ժամանակ է խլում, այլև ավելացնում է ճանապարհածախսը։

Մարդիկ ամիսներ շարունակ ստիպված են ապրել մշտական փոշու պայմաններում։ Քամու ամենափոքր ուժգնացման դեպքում փոշին պատում է հարակից տարածքները, խանութներն ու բնակելի տները՝ ստեղծելով անհարմարություններ և առողջական ռիսկեր։

Ժամանակ առ ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է գնում և անձամբ հետևում աշխատանքներին։ Ինչքան էլ պատկան մարմինները նշեն, որ ամեն ինչ ժամկետների մեջ է, բայց իրական փաստը գյումրեցիների աչքի առջև է։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան