Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 23:45 05-09-2026

Գյումրիի Շիրակացու փողոցում ո՛չ կանգառի նշան կա, ո՛չ կանգառ

Անահիտ Չալիկյան

Լրագրող


Գյումրիի Շիրակացու փողոցի բնակիչներն ու այդ հատվածով երթևեկող քաղաքացիները շարունակում են բախվել հասարակական տրանսպորտից օգտվելու խնդրին։

Փողոցի որոշ հատվածներում ավտոբուսների ու միկրոավտոբուսների համար նախատեսված կանգառ չկա, իսկ կանգառի վայրերը նշող համապատասխան ճանապարհային նշաններ ևս բացակայում են։

Արդյունքում քաղաքացիները ստիպված են սպասել հասարակական տրանսպորտին ճանապարհի եզրին՝ առանց հստակ պատկերացնելու, թե որտեղ պետք է կանգնի ավտոբուսը։

Որոշ դեպքերում էլ վարորդները կանգ են առնում տարբեր հատվածներում՝ ուղևորներին վերցնելու կամ իջեցնելու համար, ինչը կարող է նաև երթևեկության անվտանգության խնդիրներ առաջացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։ Անահիտ Չալիկյան