Ներքին 2 ամիս առաջ - 09:01 04-08-2026

Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում

Բազմաթիվ հրապարակումների համաձայն` ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գազալցակայանը, բացի իր բնականոն գործունեությունից, պետգնումներով միլիոնավոր դրամների լրացուցիչ ներարկումներ է ստանում։ Ընդ որում, բացի իր որդու ղեկավարած համայնքից` այլ համայնքապետարաններ ևս իրենց ավտոպարկը լիցքավորում են Սասուն Միքայելյանի գազալցակայանում։

Այն գործում է «Լագո վինչ» ՍՊԸ փաստաթղթերով։ Տարիներ շարունակ և 2025 թվականին ևս գազալցակայանը հարկային մարմիններին ներկայացրել է վնասով հաշվետվություն, ինչը պարզապես հանճարեղ գյուտ է, քանի որ գազալցակայանը պարզապես չի կարող վնասով աշխատել։

Հետաքրքիր է, որ ամեն լուցկու համար ՀԴՄ կտրոն պահանջող Նիկոլ Փաշինյանը չի նկատում, որ իր հեղափոխական ընկերն ու կուսակիցը չի վճարում շահութահարկը։

Կարելի է ենթադրել, որ կամ շահութահարկը միևնույն է, պետք է վերջում ՔՊ-ական պարգևավճար դառնար, և Նիկոլ Փաշինյանը դեմ է անիմաստ շրջանառությանը. Սասուն Միքայելյանն այս գլխից իր պարգևավճարը պահում է իրեն, կամ էլ ԵԿՄ նախագահն իրեն ոչ մի ձևի հերոս չի համարում` ո՛չ պատերազմական, ո՛չ էլ հարկային. «նաղդ» փողը հերոս հարկատուի կերպարից կարևոր է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան