Արտաքին Ավելին 1 ամիս առաջ - 16:49 31-07-2026

Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայի վերարտադրողական բժշկության կլինիկաներից մեկը հեռացրել է իր պաշտոնական կայքից այն էջը, որի միջոցով նախկինում առաջարկվում էր Պավել Դուրովի դոնորական կենսանյութի օգտագործման ծառայությունը։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում Պավել Դուրովը ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների պետական ցուցակում։

Դոնորի կենսանյութը կիրառվում է վերարտադրողական բժշկության մեջ՝ արհեստական սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման (IVF) միջոցով։ Այս գործընթացը կատարվում է բացառապես բժշկական պայմաններում և չի ենթադրում որևէ անձնական շփում դոնորի հետ։

Թամարա Քալանթարյան