Արտաքին 5 տարի առաջ - 16:49 15-02-2021

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏԱՐԻՔԸ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐՆ ԱԶԴՈՒՄ ՍԵՐՄԻ ՈՐԱԿԻ ՎՐԱ

Ռուս գիտնականների գլխավորած միջազգային թիմն ուսումնասիրել է, թե ինչպես են առնետի սերմնաբջիջները փոխվում տարիքի հետ: Մեծահասակ կենդանիների օրգանիզմում ավելի հաճախ, քան երիտասարդ կենդանիների օրգանիզմում, տեղի է ունենում սերունդների ներարգանդային զարգացման համար պատասխանատու գեների շրջանների մեթիլացում (ճնշում): Բայց եթե պերինատալ տարիքում են թունավոր նյութերը մտնում ապագա ծնողի մարմին, այդ տարբերությունները պակաս նշանակալի են դառնում. երիտասարդ առնետների մոտ սաղմի զարգացման համար պատասխանատու գեների հատվածները նույնպես ճնշվում են: Հետազոտության արդյունքները հրապարակված են Epigenomics ամսագրում:

Հետազոտությունն իրականացվել է Ռուսաստանի գիտական ​​հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«Կենդանիների վրա կատարված փորձերի արդյունքները պետք է հաստատվեն մարդկային օրգանիզմում կատարված ուսումնասիրություններում»,- ասել է Մոսկվայի պետական ​​համալսարանի Ա. Հ. Բելոզերսկու անվան ֆիզիկաքիմիական կենսաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի էպիգենետիկ համաճարակաբանության թիմի ղեկավար, բժշկական կենսաբանության թեկնածու Օլեգ Սերգեևը:

Ժամանակակից աշխարհում տղամարդկանց անպտղության խնդիրը շարունակում է արդիական մնալ. վերարտադրողական տարիքի տղամարդկանց մոտ 10-20%-ը տառապում է այս հիվանդությամբ: Բացի դրանից՝ վերջին 50 տարվա ընթացքում արևմտյան երկրներում տղամարդկանց սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակի անկում է նկատվում, ինչը կապված է սթրեսի, անառողջ սննդի, շրջակա միջավայրի աղտոտման հետ: Իրավիճակը սրվում է այն պատճառով, որ մարդիկ գնալով հետաձգում են երեխաների ծնունդը, ինչը պայմանավորված է տնտեսական անկայունությամբ, կարիերայի բարձունքներին հասնելու ցանկությամբ:

Բելոզերսկու անվան ֆիզիկաքիմիական կենսաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտնականները գործընկերների հետ որոշել են վերլուծել, թե ինչպես է տարիքն ազդում ԴՆԹ-ի մեթիլացման վրա: Այդ նպատակով նրանք հավաքել և ուսումնասիրել են առնետների սերմնահեղուկը ծնվելուց հետո 65-րդ և 120-րդ օրը, ինչը մոտավորապես համապատասխանում է մարդկանց դեռահասության և հասունության շրջանին: Բացի դրանից՝ աղտոտիչների ազդեցությունն ուսումնասիրելու համար կենդանիների խմբերից մեկը պերինատալ շրջանում ենթարկել են թունավոր նյութերի ազդեցության՝ ընդգրկելով պտղի ներարգանդային զարգացման ուշ փուլերը, ծննդաբերությունը և ծննդյան առաջին օրերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավելի ուշ տարիքում սաղմի, ինչպես նաև նրա ուղեղի զարգացման համար պատասխանատու հատվածներում տեղի է ունենում սերմի ԴՆԹ-ի ակտիվ մեթիլացում: Հետևաբար, ուշ ծնելիությունը կարող է հանգեցնել սերունդների առողջական խնդիրների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան