Արտաքին 2 ամիս առաջ - 22:38 29-07-2026

Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է կրում Իսրայելի գործողությունների հետևանքների գինը․ գրում է TRT Haber հեռուստաալիքը։

«Իսրայելը աստիճանաբար օկուպացնում է պաղեստինյան տարածքները՝ անտեսելով տարածաշրջանում մարդու հիմնարար իրավունքները և խախտելով միջազգային իրավունքը։ Այս ագրեսիայի գինը վճարում են ոչ միայն մեր պաղեստինցի եղբայրներն ու քույրերը, ոչ միայն Լիբանանի բարեկամ ժողովուրդը, այլև ամբողջ տարածաշրջանը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան անհրաժեշտ ջանքեր է գործադրում տարածաշրջանում ռազմական գործողությունները նվազեցնելու համար՝ նկատի ունենալով Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունը։

«Չնայած մեր տարածաշրջանում ընթացող հակամարտություններին՝ Թուրքիայի տնտեսությունը շարունակում է մնալ ուժեղ։ Մենք հատուկ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ռազմական գործողությունների հետևանքները նվազագույն ազդեցություն ունենան մեր քաղաքացիների վրա»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում