Արտաքին 5 տարի առաջ - 21:02 22-05-2021

Բայդենը ցույց է տվել Մերձավոր Արևելքի խնդրի լուծման ուղին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ Իսրայելի ու պաղեստինցիների միջև հակամարտության կարգավորման միակ միջոցը անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է: Նա ավելացրել է, որ պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայելի՝ որպես անկախ հրեական պետության գոյության իրավունքը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ քննարկել է Իսրայելի և Պաղեստինի խմբակցությունների միջև վերջերս հաստատված հրադադարը պահպանելու համար անհրաժեշտ միջոցառումները: Բլինկենը Աբասին ասել է, որ Միացյալ նահանգները պատրաստ է համագործակցել Պաղեստինի ինքնավարության և ՄԱԿ-ի հետ` շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Գազայի հատվածի վերականգնման համար միջազգային աջակցություն մոբիլիզացնելու համար:

Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ մեկնելու է Մերձավոր Արևելք՝ Իսրայելի և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև հրադադարի ռեժիմը ամրապնդելու և ձգձգված հակամարտության տևական լուծում գտնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով