Ներքին 1 ամիս առաջ - 09:45 29-07-2026

Կարդիականացվի «Հաղթանակ» զբոսայգուն հարակից հատվածի լուսավորության ցանցը

Ազատության պողոտայի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտից մինչև Բաբայան փողոց հատվածի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ կարդիականացվի. վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ծրագրի շրջանակում գեղարվեստական լուսավորություն կստանան նաև Հաղթանակ զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը: