Ներքին 2 տարի առաջ - 11:15 08-11-2023

Երևանի քաղաքապետարանը գլխավոր դիզայներ չունի․ որքան գումար է հատկացվել Հաղթանակ կամրջի լուսավորության համար

Նախորդ շաբաթ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է Երևանի Հաղթանակ կամրջի նոր լուսավորությունը։

Խայտաբղետ գույները արժանացան հանրության քննադատությանը, հատկապես սոցցանցերում սկսեցին հեգնական գրառումներ անել։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է լուսավորման հեղինակը, արդյոք Երևանի քաղաքապետարանը գլխավոր դիզայներ ունի՞, թե՞ ոչ։

«Հաղթանակ կամրջի արդիականացման համար Երևանի քաղաքապետարանը և «Ավետիսյան շինմոնտաժ» ընկերությունը գնումների մասին օրենքով աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր են կնքել, որով պետք է իրականացվի կամրջի լուսավորությունը։

2023 թվականի հուլիսի 4-ին ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին ներկայացվել է «Հաղթանակ» կամրջի լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը գիտամեթոդական խորհուրդը ընդունել է։ Ուզում եմ նաև նշել, որ «Հաղթանակ» կամրջի լուսավորությունն իր մեջ պարունակում է 3 գույն, որի մեջ շուրջ 1 մլն 600 հազար երանգ կա։

Պյմանագիրը կնքվել է մրցութային կարգով։ Ինչպես ցանկացած մրցույթ գնումների կայքում դրվում է և յուրաքանչյուր կազմակերպություն կարողանում է գալ և մասնակցել մրցույթին»։

Ճշտող հարցին՝ քաղաքապետարանը չունի՞ գլխավոր դիզայներ կամ նման աշխատանքներով զբաղվող բաժին, Հայկ Կոստանյանը պատասխանեց, ար քաղաքապետարանը գլխավոր դիզայներ չունի․

«Քանի որ յուրաքանչյուր աշխատանք ունի որոշակի բարդություններ և նրբություններ, այն կազմակերպությունն է մասնակցել և մրցույթը հաղել, որը կկարողանա այդ աշխատանքներն իրականացնել, բնականաբար, մեր վարչություններում կան նման մասնագետներ, բայց նեղ մասնագետներ չկան, այլապես քաղաքապետարանն ինքն իր ուժերով կիրականացներ դա»։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակից նաև Հետաքրքրվեցինք, թե որքան գումար է հատկացվել «Հաղթանակ» կամրջի լուսավորության համար, վերջինս խոստացավ, որ կճշտի և կպատասխանի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»