Ներքին 2 ամիս առաջ - 12:23 28-07-2026

Ավելի շատ վաճառվել է 600.000 դրամ արժողությամբ «գոլդ» համարները

Մինչ օրս օտարվել է 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ, դրանց արդյունքում գոյացել է 892 մլն դրամ, որն ուղղվում է պետական բյուջե բնականաբար։ Այս մասին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյան։

«Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը ընդամենը 3 օր են տրամադրվել Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, և երեք օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 մլն 400 000 դրամ։ Ավելի շատ ընդունելի է քաղաքացիների կողմից և ավելի շատ վաճառվել է 600.000 դրամ արժողությամբ համարները։ 224-ից 165 հատ 600.000 դրամանոց համարանիշ է օտարվել»,- ասաց Տիգրան Գևորգյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր փոփոխությունների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում