Արտաքին 4 տարի առաջ - 10:36 22-11-2021

Էրիկ Քլեփթոնի կիթառը աճուրդում վաճառվել է ավելի քան 600 հազար դոլարով

Julien's Auctions աճուրդի տունը 625 հազարով վաճառել է 1968 թվականի արտադրության Martin D-45 ակուստիկ կիթառը, որը պատկանել է բրիտանացի երաժիշտ Էրիկ Քլեփթոնին, հաղորդում է Rolling Stone ամսագիրը։

«Icons and Idols. Rock and Roll» անվանումը կրող աճուրդը կայացել է Նյու Յորքում: Քլեփթոնի հետ կապված լոտը գնահատվել է 300-500 հազար դոլար: Կիթառը ճանաչվել է «երաժշտության ​​լեգենդի» կարիերայի ամենակարևորներ և պատմականորեն նշանակալի գործիքը։

Քլեփթոնը այդ կիթառով հանդես է եկել 1970 թվականին Լոնդոնում կայացած Derek and The Dominos խմբի հետ առաջին համերգի ժամանակ։

Բացի Քլեփթոնի կիթառից, աճուրդում ներկայացվել են 900 երաժշտական ​​գործիքներ և հայտնի արտիստների, այդ թվում՝ Կուրտ Քոբեյնի, Բոբ Դիլանի և Էլվիս Փրեսլիի անձնական իրերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող