Արտաքին 2 ամիս առաջ - 22:37 27-07-2026

Թուրքիայից Սիրիա արտահանումը կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի

Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրային հարաբերությունները, որոնք ակտիվացել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ազդեցությամբ, շարունակում են թափ հավաքել։ Արտահանման ցուցանիշները զգալի աճ են գրանցում։

Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) տվյալների համաձայն՝ Սիրիա իրականացված արտահանումը 2026-ի առաջին վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 26.5 տոկոսով՝ հասնելով 1.3 մլրդ դոլարի։ Ոլորտային առումով ամենաբարձր արտահանման ծավալը գրանցվել է ալրաղացային արդյունաբերության արտադրանքներում (103.9 մլն դոլար)։ Այս ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4 տոկոսով։

Ուշագրավ աճ է գրանցվել նաև ցեմենտի ոլորտում։ Սիրիայի վերակառուցման գործընթացի ազդեցությամբ Թուրքիայից ցեմենտի արտահանումն աճել է 116.8 տոկոսով՝ հասնելով 102.3 մլն դոլարի։

Էլեկտրաէներգիայի և էներգետիկայի ոլորտի արտահանումը գերազանցել է 80 մլն դոլարը, իսկ պլաստիկ արտադրանքի արտահանումը կազմել է 79.2 մլն դոլար։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան