Արտաքին 2 տարի առաջ - 18:23 30-11-2023

Թուրքիան առաջիկա 10 տարում մտադիր է տուրիզմից ստացված եկամուտները հասցնել 135 մլրդ դոլարի

Նոյմեբերի 30-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքի «Raffles» հյուրանոցում տեղի է ունեցել Թուրքիայի տուրիզմի ներդրումային ասոցիացիայի (TTYD) կողմից կազմակերպված «Զբոսաշրջության ներդրումային ֆորումը»։ Գրում է Ermenihaber-ը։

Ֆորումի բացման խոսքում TTYD-ի նախագահ Օյա Նարինը խոսել է տուրիզմի ոլորտում գրանցված հաջողությունների մասին։

Նա նշել է, որ ոլորտում ներգրավված երիտասարդների շնորհիվ Թուրքիան էականորեն բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության առումով՝ զբաղեցնելով աշխարհում 5-րդ տեղը։

«Նպատակադրված ենք հասնելու 3-րդ տեղին»,-հավելել է նա։

Նարինը խոսել է նաև ոլորտում ավելի մրցունակ դառնալու մասին և այդ առումով նշել Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող նահանգներում (հիմնականում քրդաբնակ խմբ․) ներդրում կատարելու անհրաժեշտության մասին։

Իսկ արդեն կատարված ներդրումների ծավալին անդրադառնալիս՝ նշել, որ դրանք կազմում են շուրջ 120 մլրդ դոլար, որոնց շնորհիվ Թուրքիայում զբոսաշրջիկներին ընդունելու համար կառուցվել է ավելի քան 20․000 հաստատություն և ստեղծվել 2մլն ու ավելի աշխատատեղ։

TTYD-ի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ 2023-2025 թթ-ին տուրիզմից սպասվող եկամուտները հասնելու են 56-65 մլրդ դոլարի, 2026-ի համար նշել, որ սպասվում է 71 մլրդ դոլարի, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում՝ մինչև 135 մլրդ դոլարի եկամտաբերություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով