Ներքին 2 ամիս առաջ - 09:00 27-07-2026

Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը

Քչերն են մտաբերում Սիմոնյան֊Ռուբինյան առճակատման բուն պատճառներից մեկը. Ալեն Սիմոնյանը ԱԺ վարչություններից մեկի պետի պաշտոնից ազատեց Ռուբինյանի աներոջը` Հակոբ Հաջի-Հակոբյանին, ինչը բավական ստորացուցիչ կարող էր համարվել ԱԺ֊ի փաստացի 2֊րդ անձ Ռուբինյանի համար։

Անցավ կարճ ժամանակ, բումերանգի օրենքը մտավ գործողության մեջ, և արդեն ԱԺ փաստացի ղեկավար Ռուբինյանը անխնա ազատվում է Սիմոնյանի հետ որևէ առնչություն ունեցող աշխատակիցներից, որոնք այս տարիներին ձևավորել էին յուրօրինակ իշխանական թև (ինչքան էլ դա դուր չգար Նիկոլ Փաշինյանին)։

Սիմոնյանի կողմնակիցների ինքնավստահության մակարդակը ակնհայտ գերազանցել էր նորմայի թույլատրելի աստիճանը, իսկ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նույնիսկ սահմանել էր Սիմոնյանի տիտղոսը` «Ամենայն հայոց ԱԺ նախագահ» (տես լուսանկարը)։



Սիմոնյանի «կլանից» Հասմիկ Հակոբյանը դեռևս օրենքի ուժով կգոյատևի, սակայն եթե նա արագ «չուրանա» Ալեն Սիմոնյանին, ապա ՔՊ֊ի ալենատյաց վարչության ձեռքերը մի օր հաստատ կհասնեն նաև Հակոբյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան