Ներքին 3 տարի առաջ - 17:56 04-01-2023

120.000-ից ավելի մարդ ենթարկվում է էթնիկ զտումների․ Արման Թաթոյան

120 հազարից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

«Այսօրվա հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները, այդ թվում` ամփոփելով փաստական տվյալները ադրբեջանական հանցավոր արարքների վերաբերյալ եւ դրանց հակազդելու համատեղ քայլերը Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan), գործող Պաշտպան Գեղամ Ստեփանյանի(Gegham G. Stepanyan), ինչպես նաեւ Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan" foundationի անձնակազմի հետ միասին:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդեն 24-րդ օրն է. 120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով