Արտաքին 1 ամիս առաջ - 15:01 26-07-2026

Ուկրաինական դրոնները գիշերը հարվածել են Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին

Ուկրաինական դրոնները գիշերը հարվածներ են հասցրել Ղրիմին, Տյումենի նավթավերամշակման գործարանին և ռազմական օբյեկտներին, հաղորդում է УНИАН-ը։

Հարվածի տակ է հայտնվել Ղրիմում գտնվող «Չեռնոմորնեֆտեգազ»-ի օբյեկտը։

Հաղորդվում է, որ խոցվել է նաև «Գերան» և «Գերբերա» դրոնների կառավարման ցամաքային վերարտադրիչը, որը մեծացնում էր դրանց աշխատանքի հեռահարությունն ու կայունությունը։