Արտաքին 5 օր առաջ - 11:47 28-08-2026

Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ուկրաինայի պաշտպանության ուժերն օգոստոսի 28-ի գիշերը FP-1 դրոնների օգնությամբ հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Յարոսլավլի ՆՎԳ-ն («Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ») Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ տարեկան շուրջ 15 միլիոն տոննա նավթի հզորությամբ։

Ձեռնարկությունը արտադրում է բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք ու այլ նավթամթերքներ։

Ինչպես հայտնում են ցանցում, դրոնների հարվածներից հետո ՆՎԳ-ի տարածքում մասշտաբային հրդեհ է բռնկվել։

ՌԴ ԶՈւ-ն գիշերը խմբակային հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող նավահանգիստներին։

Նշվում է, որ հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են Կիևի մարզում՝ պահեստային համալիր («Ստելլար Ջեթ» ՍՊԸ), որն օգտագործվում էր «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների պատրաստի արտադրանքի և հրթիռային արագացուցիչների վառելիքի պահպանման համար, «Օդեսա» նավահանգստում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված ռազմական նշանակության գույքով վեց պահեստ։

Առավոտյան ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի «Էպիցենտր» առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով բռնկվել է մոտ 2,000 քառակուսի մետր մակերեսով հրդեհ, վիրավորվել է չորս մարդ։