Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 14:01 22-07-2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ Վարդևանյան

Թե՛ որոշ իրավապահ մարմինների, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ներկայացված չլինի Ազգային ժողովում։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:

«Ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը, մինչև օգոստոսի 2-ն ի՞նչ պետք է իրականացնեն. կազմակերպչական, խմբակցության կազմավորման բնույթի և նախապատրաստական աշխատանքներ: Դա իրենից ենթադրում է կոնկրետ ԱԺ-ի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում: Հիմա իրենք ի՞նչ են ասում, ո՞նց են փորձում մեկնաբանել:

Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Այս աբսուրդը բացառելու համար Սահմանադրական դատարանը, դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին, 16.19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր՝ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում, իր ազատությունը չի կարող սահմանափակվել, մեկ բացառություն կա՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես քանիցս տեսել եք:

Հիմա ԿԸՀ-ն, Դատախազությունը, վստահ եմ՝ հետագայում, մի քանի ժամ անց քննչական մարմինը, պետք է փորձեն ՍԴ-ի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարել, բայց կանխավարկածը ո՞րն է: ԿԸՀ-ն անկախ Սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե Դատախազության ցանկություններից, այլ ՍԴ-ի որոշումից, բայց իրավիճակն այլ է»,-մանրամասնել է փաստաբանը։

«Կարող եմ հստակ ասել, որ իրավապահ մարմինների շատ ներկայացուցիչների պատկերացումն այն է, որ պատգամավորի կարգավիճակ և պատգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը նույնական են։
Հետևաբար՝ ՍԴ որոշման ուժով, օգոստոսի 2-ին, անձը չի կարող լինել անազատության մեջ, ելնելով նրանից, որ պատգամավոր է և լիազորություն է ստանձնել։ ՍԴ-ն, որը պետք է լինի այն մարմինը, որ այս հարցերի պատասխանողը լինի, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը։

Սա նշանակում է, որ այստեղ այն, ինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, իրավաբանությունից դուրս են, դրանք՝ բոլորը իրավունքից դուրս են, օրենքից դուրս են, ողջամտությունից դուրս են, բայց ավարտ է ունենալու, վստահ եղեք»,-նշել է Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ դատախազը ներկայացրե՞լ է որևէ տվյալ, որ Նարեկ Կարապետյանը փորձել է ինչ-որ անօրինական քայլ անել, փաստաբանը պատասխանել է.
«Շատ ճիշտ հարց եք տալիս, այսինքն՝ օրինակ, Նարեկ Կարապետյանը, իմանալով, որ ԿԸՀ-ն հրապարակայնորեն ներկայացնում է, որ իր վերաբերյալ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել և այլն, որը ԿԸՀ-ն վերադարձրել է, բայց դա իրավական տեսանկյունից չի նշանակում, որ այդ վարույթը անհետանում է, Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել: Նույնիսկ մեկնաբանման տիրույթում՝ մի գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել: Չնայած դրան՝ նույն դատախազները, նույն տոնայնությամբ, նույն մտքերն արտահայտում են: Ցավով եմ ասում՝ այս ամենն իրավաբանության հետ կապ չունի:

Նարեկ Կարապետյանի նկատմամբ թիրախավորում է, քաղաքական հետապնդում է, իր քաղաքական գործունեությանը միջամտություն է»,- հավելել է Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է