Ներքին 2 ամիս առաջ - 14:50 18-07-2026

Լացում եմ, չկամ. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը Սոֆի Մխեյանի և Կարինայի պատրաստած ցնցող անակնկալին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր՝ հուլիսի 18-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում հայկական հեռուստատեսության ամենաճանաչված ու սիրված դեմքերից մեկը՝ դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Տոնական օրվա ամենավառ, օրիգինալ անակնկալը պատրաստել էր նրա մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Սոֆի Մխեյանը, ով ինֆլուենսեր Կարինայի հետ հատուկ հոլովակ է նկարահանել՝ հումորով նմանակելով հոբելյարին: Հոլովակի հրապարակումից հետո Նազենի Հովհաննիսյանը չի կարողացել զսպել ծիծաղը:

«Լացումմմմմմ եմեմ չկաաաամ։ Էս այսուհետ իմ ամենասիրելի ռիլսն է՝ իմ կատարմամբ աաաա։ Դու հանճարեղ պարոդիստ ես, ԿԱՐԻՆԱԱԱԱԱ։ ՍԵՐ ԵՔ»։

Ի պատասխան՝ Կարինան նշել է, որ անչափ ուրախ է նման էմոցիաներ պարգևելու համար, քանի որ տեսանյութի գերնպատակն ամբողջությամբ կատարվել է: Նազենին առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև իր ընկերուհուն՝ Սոֆիին, ով կանգնած էր այս ստեղծագործական գաղափարի թիկունքում։

«Սոֆս, շատ շնորհակալ եմ Կամրջվելու համար, բայց դե հետո, որ իսկականը նկարենք, կմեռնենք ծիծաղից )))))»,- գրել է հաղորդավարուհին: Տարիներ շարունակ Նազենի Հովհաննիսյանը հեռուստադիտողին է ներկայացել ամենատարբեր խոշոր ու պատասխանատու նախագծերում:

Իր անփոխարինելի պրոֆեսիոնալիզմի, վառ անհատականության և բացառիկ էներգիայի շնորհիվ նա վաղուց ապահովել է իր ուրույն տեղը հայկական մեդիադաշտում:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան