Արտաքին 3 ամիս առաջ - 23:55 17-07-2026

Ուկրաինայի կառավարությունը Պաշտպանության նախարարության ժամանակավոր ղեկավար է նշանակել

Ուկրաինայի Նախարարների կաբինետը Եվգենի Խմարային նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, իսկ Անդրեյ Սիբիգային՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշանակումների մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին:

Ըստ կառավարության ղեկավարի՝ նախատեսվում է նաև մի շարք նախարարությունների կառուցվածքի վերակազմավորում՝ Գերագույն ռադայի որոշումներին համապատասխան։

Բացի դրանից, իշխանությունները մտադիր են ստեղծել առանձին գերատեսչություն, որը կզբաղվի համայնքների, տարածքների և ներքին տեղահանված անձանց հարցերով։

Եվգենի Խմարան 2026 թվականի սկզբից զբաղեցնում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ նրան հանձնարարել է ժամանակավորապես կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները՝ նրա առավելությունների թվում նշելով «մարդկանց կառավարելու իրական փորձը»։

Խմարայի նշանակումը դարձել է ուկրաինական կառավարությունում կադրային փոփոխությունների մաս՝ պետական գերատեսչությունների կառուցվածքի պլանավորված վերակազմավորման ֆոնին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»