Արտաքին 3 տարի առաջ - 13:30 17-05-2023

Էրդողանը «Գորշ գայլեր»-ի առաջնորդին նշանակել է խորհրդարանի ժամանակավոր նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կոալիցիոն գործընկեր, «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին նշանակել է երկրի մեջլիսի ժամանակավոր նախագահ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանը շեշտել է, որ նորընտիր խորհրդարանում տարիքով ամենաավագ պատգամավորը ԱՇԿ առաջնորդ Բահչելին է, ուստի խորհրդարանի ժամանակավոր նախագահի պարտականությունները կկատարի նա։

Ավելի վաղ Էրդողանը հարցազրույց էր տվել CNN-ի թուրքական ծառայությանը և Kanal D հեռուստաընկերությանը, որում հայտնել էր, որ մեջլիսի նախագահի պաշտոնում տեսնում է հենց Բահչելիին։ «Արդեն իրավունքը նրանն է: Քանի որ իրավունքն իրենն է, Աստծո կամոք հաջողությամբ այդ քայլին կգնանք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել Էրդողանի և Բահչելիի առաջնորդած Ժողովուրդ դաշինքը, որը ստացել էր ընդհանուր ձայների 49.47%-ը, կամ խորհրդարանի 600 տեղերից 323-ը։ Դաշինքի կազմում Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունը ստացել էր ձայների 10.4%-ը, ինչը կուսակցությանը ապահովել է 51 պատգամավորական մանդատ։

Նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ինչի հետևանքով մայիսի 28-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։









Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով