Ներքին 3 ամիս առաջ - 15:15 17-07-2026

ՌԴ-ն կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ և Իրանից պահանաջում է կասեցնել հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ: Այս մասին հայտնում են Ռոսսելխոզնադզորից:

«Ռոսսելխոզնադզորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը կասեցնելու խնդրանքով։

2026 թվականին Իրանից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ֆիտոսանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։

Մինչդեռ, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն ապրանքին, որը նախկինում ներկրվում էր Հայաստանից։

Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելված է Ռուսաստան ներմուծել կտրած ծաղիկներ, որոնց առաքման և ծագման վայրը Հայաստանն է։

Իրանական կողմից պատասխանի բացակայության պատճառով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների ֆիտոսանիտարական բարեկեցությունը պահպանելու, ինչպես նաև Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, Ծառայությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսական ջիհադի նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով կասեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և նշված հարցի պարզաբանումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով