Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 13-03-2025

Վիրահատության քողի տակ ինձ խոշտանգել են ու թույնել․ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիվանդներին սպանում են

«Ես ցանկանում եմ պատմել 2 հանցագործների մասին, որոնք մարդասպաններ են։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վնասվածքաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը և օրդինատոր Լևոն Մկրտչյանը վիրահատության քողի տակ խոշտանգումների են ենթարկել և թույն ներարկել ինձ։ Ձախ ոտքս կոտրվել էր, ընդամենը պետք էր մի գիպս դնեին, բայց նրանք կատարեցին դավադրություն։ Կտրեցին ոսկորներս, ինֆեկցիա անցավ, իսկ մյուս առողջ ոտքիս մեջ մտցրեցին ասեղի կտոր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց քաղաքացի Արթուր Արզումանյանը։

Արզումանյանը նաև հայտնեց, որ հարուցված բոլոր քրեական գործերը կոծկվել են։
«Վնասվածքաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանն ասում է՝ ասեղը Լևոնն է մտցրել, ես քո ընկերն եմ։ Ոչինչ չեն պարզաբանում, ասում են՝ մենք ոսկորի մեջ ոչինչ չենք մտցնում, կարող է՝ Լևոնը ոտքիդ մեջ թքել է»,- պատմեց նա։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան