Ներքին 3 ամիս առաջ - 18:54 16-07-2026

Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 6-ամյա տղա է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 11-ին Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է երեխայի այտերը, ցավ պատճառել, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված մարմնական վնասվածքը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի