Ներքին 1 տարի առաջ - 13:09 21-07-2025

Երևանում 2 անչափահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 42/1 հասցեի մոտ մի խումբ տղաներ ծեծում են միմյանց և վիճաբանում, իսկ ժամը 22։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնիոց հայտնել են, որ Տերյան փողոցի 23 տան մոտ տեղի ունեցած դանակահարության և ծեծի հետևանքով շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 2 անչափահասի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Մ․-ն՝ «պոլիտրավմա, ձախ ուսահոդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և Արմավիրի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Պ․-ն՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։

Երևան քաղաքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»