Ներքին 3 ամիս առաջ - 20:30 15-07-2026

Միլիարդների հատկացումներ և «հատուկ ընթացակարգեր». ԿԸՀ-ն պարզաբանել է գնումների հետքի բացակայությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ը օրեր առաջ հրապարակում էր արել՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պետական գնումների համակարգում առկա մի խնդրի։ Մասնավորապես, մեր նախնական ուսումնասիրությունների ընթացքում վեր հանվեց այն փաստը, որ ընտրությունների նախաշեմին պետական բաց գնումների համակարգում տվյալների հետքը գրեթե բացակայում էր։

Ինչպես պարզվեց պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունից, իրավական ու կազմակերպչական տեսանկյունից դա պայմանավորված էր բյուջետային տարիների հստակ բաշխմամբ։

Ըստ փաստական տվյալների՝ հիմնական ֆինանսական ծանրաբեռնվածությունը նախատեսվել է հենց 2026 թվականի բյուջեով. ԱԺ հերթական ընտրությունների համար հատկացվել է հսկայածավալ բյուջե՝ շուրջ 4.4 միլիարդ դրամ, ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար՝ շուրջ 2.5 միլիարդ դրամ։ Փաստաթղթերը վկայում են, որ 2026 թվականի գերծանրաբեռնված ընտրական տարվանից հետո բյուջետային հատկացումները կտրուկ նվազում են։

Օրինակ՝ ՏԻՄ ընտրությունների բյուջեն 2027 թվականին նախատեսվում է 754,468.0 հազար դրամ, իսկ 2029 թվականին՝ ընդամենը 25,740.0 հազար դրամ: Միևնույն ժամանակ, արդեն իսկ հաշվարկված է հաջորդ խոշոր միջոցառումը՝ Երևանի ավագանու ընտրությունները, որի համար 2028 թվականին նախատեսվել է 1,317,982.0 հազար դրամ:

Հաշվի առնելով միլիարդավոր դրամների հատկացումները, Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԸՀ՝ խնդրելով պարզաբանել որոշ հարցեր։

ԿԸՀ-ից պատասխան նամակում հայտնում են, որ իրենց կողմից իրականացվում են և պետական գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված գնման գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք վերաբերում են ԱԺ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ ձեռքբերումներին։

Հանձնաժողովը շեշտում է առանցքային իրավական հիմքը. ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման ու անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումները ԿԸՀ-ն իրականացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն։

Ինչ վերաբերում է ընտրական տեղամասերի հնարավոր խնդիրներին ու ռիսկերին, ԿԸՀ-ն կարճ է կապել՝ նշելով, որ հանձնաժողովն իր գործառույթներն իրականացրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։

Ըստ պատասխանի՝ ամեն ինչ արվել է 2026 թ. հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների հաստատված ժամանակացույցի համաձայն, որի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է ԿԸՀ պաշտոնական կայքէջում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»