Ներքին 3 ամիս առաջ - 15:30 15-07-2026

87 խարդախություն և 48 վարույթ. ՆԳՆ-ն հայտնել է՝ որ հարթակներում են մոլորեցնում բնակարան փնտրողներին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Բնակարանային զեղծարարությունների թիվը Հայաստանում մտահոգիչ աճ է գրանցում, իսկ խարդախ միջնորդների ու սոցիալական ցանցերի կեղծ հայտարարությունների զոհ դարձող քաղաքացիների թիվը հետզհետե ավելանում է:

Շատ հաճախ, հավանած բնակարանը չկորցնելու մտավախությունից դրդված, մարդիկ շտապում են գումար փոխանցել նախքան իրավական պայմանագրի կնքումը։ Չարագործները հմտորեն օգտագործում են սոցիալական հարթակները վստահություն շահելու համար. նրանք ստեղծում են հանրահայտ անձանց անուններով կեղծ էջեր, հրապարակում գրավիչ տների լուսանկարներ՝ շուկայականից անհամեմատ ցածր գներով, և արագորեն որսում պոտենցիալ հաճախորդներին: Ստանալով պահանջված կանխավճարը՝ նրանք անմիջապես խզում են կապն ու անհետանում:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՆԳՆ-ին՝ խնդրելով ներկայացնել խարդախությունների հետ կապված պաշտոնական վիճակագրություն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տրամադրած տեղեկատվության մեջ նշվում է, որ 2026թ.-ի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից բնակարանների վարձակալության գործընթացում արձանագրվել է խարդախության 87 դեպք, որոնք հիմնականում կատարվել են lilst.am կայքում կեղծ հայտարարություններ տեղադրելու միջոցով՝ քաղաքացիներից կանխավճարի գումար կորզելու եղանակով։ Արձանագրված դեպքերից 48-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնցից 40 դեպքով բացահայտվել են հանցագործություն կատարած անձինք։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը թեմայի վերաբերյալ նաև ֆիլմ էր պատրաստել՝ վեր հանելով ոլորտում առկա խնդիրները։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով