Ներքին 3 տարի առաջ - 09:44 13-01-2023

ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը մոլորեցնում է ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակմամբ․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով ՀՅԴ կուսակցության անդամներին հունվարի 11-ին ձերբակալելու քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությանը, հայտնել է․

Նշված հաղորդագրությամբ դրա հեղինակները փորձել են տպավորություն ստեղծել, թե իբր այդ քրեական վարույթով ձերբակալվածների բնակարանների խուզարկություններրի ընթացքում հայտնաբերել և առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ։

Որպես ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանի պաշտպան պաշտոնապես հայտնում եմ, որ վստահորդիս բնակարանում կատարված խուզարկությամբ քննչական մարմինն իրեն հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերել և չի առգրավվել:

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը կոչ եմ անում այսուհետ այդպիսի ապօրինությամբ չօգտագործել նախաքննության գաղտնիության ռեժիմի իր «արտոնությունները» և հանրությանը չմոլորեցնել ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»