Ներքին 3 ամիս առաջ - 19:30 14-07-2026

Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ը «Ինչու է գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն. օրենքի պահա՞նջ, թե՞ տնտեսական ներդրում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որը մի շարք հարցադրումներ էր պարունակել։

Հոդվածին զուգահեռ լրատվամիջոցը նաև գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազին՝ խնդրելով պարզաբանել հետևայլ հարցերին․ Ինչո՞վ են պայմանավորված 2024 և 2025 թվականների Ձեր հայտարարագրերում ամուսնուն՝ Մամիկոն Գևորգյանին, համապատասխանաբար 14 մլն և 15,7 մլն դրամի չափով կատարված նվիրատվությունները։

Արդյոք նշված նվիրատվությունները հանդիսացել են բացառապես ընտանիքի ներսում կատարված գույքային փոխանցումներ, որոնք արտացոլվել են հայտարարագրում՝ օրենքի պահանջով, թե՞ դրանք ունեցել են այլ ֆինանսական կամ իրավական նշանակություն։

Ի պատասխան Oragir.News-ի հարցման՝ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2024 և 2025 թվականներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր աշխատավարձից ամուսնուն փոխանցված գումարները բացառապես ընտանիքի ներսում կատարված փոխանցումներ են՝ ուղղված 2022 թվականին հիփոթեքով ձեռք բերված՝ շուրջ 60 քմ մակերեսով բնակարանի նորոգմանը, ինչպես նաև կահավորման նպատակով գույքի ձեռքբերմանն ու այլ կենցաղային հարցերի կազմակերպմանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով