Ներքին 3 տարի առաջ - 22:00 10-02-2023

Այժմ ակտիվ նախաքննություն է իրականացվում. ինչու գլխավոր դատախազը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ

44-օրյա պատերազմի մասնակից զոհված զինծառայողների ծնողները դժգոհում են, որ դատախազ Աննա Վարդապետյանը դեռևս չի արձագանքել իրենց: Ծնողները զայրացած են, ասում են, որ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, քանի որ դատախազ ընտրվելիս նա իր ելույթում նշել էր, թե այս գործերի բացահայտումը դժվար չէ։ Եվ հիմա ծնողները բացատրություն են պահանջում, թե ինչու մինչեւ այժմ գործերը չեն բացահայտվել։

Oragir.News-ի հարցին, թե դատախազ Աննա Վարդապետյանը ինչու չի ընդունում 44-օրյա պարերազմում զոհված զինծառայողներին՝ լսելու նրանց բողոքը, չէ՞ որ խոստացել էր բացահայտել գործը, դատախազությունից արձագանքեցին․ «Որոշակի պարբերականությամբ, մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները ընդունելության են հրավիրվում Զինվորական դատախազությունում: Գլխավոր դատախազի անմիջական ուշադրության ներքո են գտնվում նշված քրեական վարույթների քննության ընթացքը: Ներկայում դատախազական հսկողության ներքո ակտիվ նախաքննություն է իրականացվում»:

Հարցին, թե դատախազը երբ է վերջին անգամ ընդունել, ծնողներին, և ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պատասխանեց, որ այլ մեկնաբաննություններ չունեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան