Մամուլ 3 ամիս առաջ - 08:44 14-07-2026

ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1130-Ն որոշման մեջ։ Համապատասխան որոշմամբ սահմանվում է Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ գաղտնի աշխատանքների համար նախատեսված) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։

Որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում է Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքերի ու շինությունների մասով՝ կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում են վերջիններս։

Որոշմամբ սահմանվում է նաև, որ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնության տրամադրումը Կոմիտեն նախապես պետք է ստանա նաև ԱԱԾ-ի ու ՊՆ-ի համաձայնությունը, իսկ պատմամշակութային հու շարձանների դեպքում՝ ԿԳՄՍՆ-ի դրական կարծիքը։ Հաշվի առնելով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտները, մասնավորապես՝ ծառայության կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանումը, ծառայության սեփական անվտանգության ապահովման և ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի մասով նախատեսված կարգավորումների տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսելով նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մասով։

Որոշման ընդունման արդյունքում ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ համապատասխան պայմանագիրը կկնքի ԱՀԾ-ն, իսկ ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենք-շինություններից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Կոմիտեն կստանա ԱՀԾ-ի համաձայնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»