Ներքին 3 ամիս առաջ - 19:00 13-07-2026

Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Oragir.News-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պաշտոնական պարզաբանում է ստացել հանձնաժողովի նախագահի տեղակալի դուստրերի հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ, որոնցից ստացված եկամուտները զետեղված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական շտեմարանում։

ԿԸՀ-ն պարզաբանել է, որ Լիլիա և Մերի Կարտոյանները ներգրավվել են ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումների սպասարկման պայմանագրային աշխատանքներում և չեն հանդիսանում հաստիքային աշխատակիցներ։

Հարկ է նշել, որ պատասխանում չեն հստակեցվել կոնկրետ տարեթվերը, թե որ ընտրությունների ժամանակ են կնքվել պայմանագրերը Ըստ պաշտոնական պատասխանի՝ նրանք քվեարկության օրն իրականացրել են ընտրողների գրանցում, իսկ աշխատանքը վարձատրվել է նվազագույն աշխատավարձի 120%-ի չափով։

«Վերոգրյալի հաշվառմամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի դեմս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի՝ Լիլիա Կարտոյանի և Մերի Կարտոյանի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Վերջիններս չեն հանդիսանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կնքված պայմանագրի համաձայն Կատարողի կողմից համատապասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովում մատուցվելու են ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումների սպասարկման, ցանցային ու էլեկտրասնուցման միացումների իրականացման, սարքերի ստուգման, քվեարկության օրը ընտրողների գրանցման և ավարտական տեղեկանքների տպման ծառայությունները»,- նշված է Oragir.News-ին ուղղված ԿԸՀ գրության մեջ։

Տեղեկացննեք, որ մեր հրապարակման մեջ նշել էինք, որ ԿԿՀ պաշտոնական շտեմարանում զետեղված հայտարարագրերի համաձայն՝ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանի դուստրերը՝ Լիլիա և Մերի Կարտոյանները, ԿԸՀ-ից ստացել են «քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ»։

Այնուհետև գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հայտնել՝ ո՞ր ժամանակահատվածում և ի՞նչ կոնկրետ աշխատանքների/ծառայությունների մատուցման համար են կնքվել այդ պայմանագրերը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում