Արտաքին 2 տարի առաջ - 19:40 10-07-2024

Անգլիայում խաչաղեղով հարձակման հետևանքով սպանվել են BBC-ի մեկնաբանի կինը և երկու դուստրերը

Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում խաչաղեղով հարձակման հետևանքով երեք կին է սպանվել։ Նրանք BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է խաչաղեղ և, հնարավոր է, այլ զենքեր։

Կասկածյալը 26-ամյա Քայլ Քլիֆորդն է՝ Լոնդոնի հյուսիսից։ Նրա որոնումները շարունակվում են։ Բուշիում և Լոնդոնի հյուսիսում ոստիկանության մեծաթիվ ուժեր են տեղակայվել։ Իրավապահները հանրությանը զգուշացրել են չմոտենալ կասկածյալին, որը դեռ կարող է զինված լինել խաչաղեղով։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 19։00-ի մերձակայքում։ Ոստիկանությունը կարծում է, որ սա եղել է թիրախավորված հարձակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում