Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 20:18 08-07-2026

ՀՀ–ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի

Հատուկ դիզայնով և ուժեղ պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից:

Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Քարտերը կտրվեն 5 տարի ժամկետով և կարժենան 5850 դրամ։ Գործող քարտերը կշարունակեն վավեր լինել առաջիկա տասը տարում»,– հավելել է նա: